- Պատասխանք հարցերին:
Քանի՞ մատ կա մարդու մեկ ձեռքին:5 հատ
Որտե՞ղ են գտնվում մարդու աչքերը:դեմքին
Ինչո՞վ է մարդը կարողանում կծել:ատամներով
Ինչո՞վ է մարդը կարողանում լսել:ականջով
Ինչո՞վ է մարդը կարողանում տեսնել:աչքերով
- Տառերի տեղափոխությամբ ստացեք բառեր։
Բժաակ-Բաժակ, ակբ-բակ, յլասակ-սայլակ, տքո-ոտք, ղաքաք-քաղաք, ետտր-տետր, իկղաջ-կաղիջ, ուսլամուտ-լուսամուտ
- Տեքստը սովորեք շատ լավ կարդալ, ձայնագրվեք և հրապարակեք բլոգում:
Դելֆիններն ունեն 70-ից ավելի ատամ: Չնայած դելֆիններն ապրում են ջրում, բայց օդ են շնչում, սնվում են ձկներով, ո ւնենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50 տարի, իսկ մանրերը՝ 30 տարի։
ՏԱՐԱ
Մինչև տասնհինգ տարեկանը ես կարգին չգիտեի ինչ բան է թատրոնը։Ճիշտ է , ամռանը Տոբոլսկից կամ Օմսկից դերասանական խմբեր էին գալիս փոքրիկ Տարա քաղաքը, ուր ապրում էր մեր ընտանիքը, և խաղում քաղաքային այգու ամառային թատրոնում։Մայրիկիցս փող խնդրելով,ես էլ էի գնում ներկայացումները նայելու։Բայց ես դա համարում էի հեքիաթի պես մի բան,որն ինձ հետ ոչ մի կապ չուներ։Դա հեքիաթ էր առանց դրան մասնակցելու ցանկության։Նայածս էլ,երևի,երկու-երեք նեկայացում էր,ոչ ավելի,ոչ մի ցնցող տպավորություն չի մնացել։Թատրոնը առաստաղ չուներ,միայն տանիքն էր, և երգ անձրև էր սկսվում, այն պիսի զգացողություն էր առաջանում,ասես նստած ես թմբուկի ներսում,որին հարվածում են հարյուրավոր փայտիկներով։Անձրևային օրերին դերասանների ձայնը համարյա չեր լսվում։Կինոն,ուր մենք, տղաներս,հաճախ փախչում գնում էինք նույնպես գրավում էր միայն այսպես ասած,սյուժեով․<<Սա հիմա այնպես կդմփացնի>>,<<տե՛ս, տե՛ս հիմա ոնց կսլանա>>։Հրաշալի է տղայական այդ ունակությունը ամեն ինչ նախապես իմանալ,բայց և առաջին անգամվա նման խիստ հուզվել։Թեև հարյուր անգամ նայում ես ֆիլմը,գիտես նկարի հերոսների բոլոր շարժումները,բայց ամեն ինչ ընկալվում է անմիջականորեն,և բոբիկ ոտքերն են հատակին խփում հիացմունքից,ու տղաների աչքերը վառվում են հաղթանակի ուրախությունից կամ պարտության հուսահատությունից։Ահա երեխաների անմիջական լինելու խաղի մեջ,էկրանի վրայ, թե բեմում տեղի ունեցող ամեն ինչին անվերապահորեն հավատալու այս զարմանալի ունակությունն է, որ դերասանի հեռավոր և հազվադեպ հասանելի երազն է։