Հայրենագիտություն

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արևելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Ունի 2308 կմ2 մակերես՝ զբաղեցնելով Հայաստանի տարածքի 7.8 %-ը: Այն ընդգրկում է 3 քաղաքային համայնքներ, 29 գյուղական համայնքներ, 52 գյուղական բնակավայրեր: Մարզկենտրոնն է Եղեգնաձոր քաղաքը։

Վայոց ձոր
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն
Եղեգնաձոր
Մարզպետ
Մարզի կազմավորման թիվը՝
ապրիլի 12, 1995[1]
Քաղաքային համայնքների թիվ
3[1]
ՎիՃակագրություն
Տարածք
– Ընդհանուր

2,308 կմ²
Բնակչություն
– խտություն

55 800
Հապավումներ
– Փոստային ինդեքս
– ISO 3166-2
– FIPS 10-4

3601–3810
AM-VD
Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց ռ ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։